Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել
Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ:
Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին:
Անձնական խուզարկությամբ գյումրեցու մոտ հայտնաբերվել է 3 դանակ: Ստուգվել է նաև նրա սթափության աստիճանը և հաստատվել ոչ սթափ լինելը: