Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում՝ նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։
Մարզերում՝ նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 6-10 աստիճանով։