Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկուղները լցվել են կեղտաջրերով. շենքը դառնում է վթարային
Արդեն մի քանի օր է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակիչներն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանը, Ավանի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ցուցաբերում են քար անտարբերություն և նրանց անգործության պատճառով 9-հարկանի շենքի նկուղները ողողված են կեղտաջրով, և տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատճառով էլ խարխլվում է նաև շենքի հիմքը, հայտնում է Shamshyan.com-ը։
Շենքի բակում է տեղադրված նաև արցախյան պատերազմում նահատակված հերոս Շանթ Նավոյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրը. անգամ բացման օրը թաղապետարանից խոստացել են, որ խնդիրը կլուծեն, բայց առ այսօր ոչինչ չի արվել այդ ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: