Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մարդ է զոհվել
Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական երկու հարձակումներն առնվազն 88 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ պարբերականի՝ հարվածները հասցվել են Գազա քաղաքի Բեյթ Լահիյայի և Շեյք Ռադվանի շրջաններին։
Բեյթ Լահիյայում գտնվող հիվանդանոցից Al Jazeera-ին հայտնել են, որ գնդակոծվել է բնակելի թաղամասը։ Զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են, որոնցից շատերը հարվածի պահին քնած են եղել։ Հիվանդանոցի անձնակազմը տեղում է և փորձում է դուրս բերել փլատակներում մնացած մարդկանց։
Բեթ Լահիայում զոհվել է 66 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսկ Շեյխ Ռադվանում 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։
Բացի այդ, նշվում է, որ Իսրայելը հարված է հասցրել նաև ալ Մավասիի հատվածին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։