Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման
«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։
Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ, երբ նկատել է Դարամեին։ Վերջինս սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես քեզ կբռնեմ, և երբ բռնեմ, կսպանեմ»։
Էվանսը շատ արյուն է կորցրել դանակի հարվածներից: Նա հայտարարել է, որ պարալիզացված է ծնկից ներքև, ինչը նշանակում է, որ չի կարող քայլել առանց օրթոպեդիկ հենակների։
Դարամեն դատապարտվել է 28 ամիս ազատազրկման այն բանից հետո, երբ անցած տարվա օգոստոսին ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է ընդհանուր 1000 ֆունտ ստերլինգի արժողությամբ հերոին և կոկային, փոխանցում է Armsport-ը։