Մի՞ թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի. Վահան Տերյան 128
ՄշակույթՎահան Տերյանը (Վահան Տեր-Գրիգորյանը) ծնվել է 1885 թվական այս օրը' հունվարի 28-ին: Տերյանին ճանաչում ենք իբրև բանաստեղծ, հասարակական գործիչ և իհարկե` անկրկնելի քնարերգու: Ծննդավայրն Ախալքալաքի Գանձա գյուղն է: 1897-ին Տերյանը մեկնում է Թիֆլիս, սովորում ռուսերեն, որպեսզի Լազարյան ճեմարան ընդունվի: 1899-ին Տերյանն արդեն իսկ Լազարյան ճեմարանի սան էր: Ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի համալսարան, սակայն հեղափոխական գործունեության համար ձերբակալվում ու բանտ է նետվում: 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916թ Վահանի կրծքում թոքախտն արդեն բույն էր դրել. նա գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բուժումը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը: Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին` ընդամենը 35 տարեկան հասակում:
Տերյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են մի շարք երգեր և այսօր էլ, բարեբախտաբար, սիրելի ու ընկալելի են շատերի համար: