Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այս քաշային կարգում Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսակիրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանն է:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը: