Էլեն Բաբաջանյանը՝ ըմբշամարտի զինվորականների ԱԱ արծաթե մեդալակիր
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: