Վախենալով են քշում․ Արմավիր-Երևան ապօրինի երթուղայինը գրեթե ամեն օր դուրս է գալիս երթուղի
Արմավիր-Երևան թիվ 207 երթուղու շահագործումը տևական ժամանակ կասեցվել է: Վերջին օրերին քաղաքացիները բողոքում են, որ արդեն մի քանի օր է՝ Արմավիր-Երևան ուղևորափոխադրող երթուղայինները չեն աշխատում, որի պատճառով նրանք Արմավիրի գյուղերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիներով, կամ Արմավիր են հասնում գյուղերը շրջանցելով։
Oragir.News-ը այցելեց Կիլիկիա ավտոկայան, զրուցեց քաղաքացիների և մի վարորդի հետ։
Պարզվում է, որ քաղաքացիները կարողանում են հասնել Արմավիր, սակայն միայն գյուղեր շրջանցելով։
Վարորդը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ապօրինի երթուղի դուրս եկած Արմավիր-Երևան երթուղայինը գրեթե ամեն օր դուրս է գալիս երթուղի։
«Երեկ էլ է եղել, բայց վախենալով են քշում, որ բռնեն, արդեն իրենք գիտեն»,- նշեց վարորդը։
Արմավիր շտապող քաղաքացին էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Արմավիր-Երևան թիվ 207 երթուղու շահագործման կասեցումից մասնավորապես դժգոհ են ուսանողները։
Հիշեցնենք, որ երթուղին շահագործում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը: ՏԿԵ նախարարությունը մրցույթ է նախատեսել երթուղու սպասարկման վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։