Ռոնալդինյոն ներկա է գտնվել NBA-ի հանդիպմանը
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ներկա է գտնվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Բրուքլին Նեթս»-«Շարլոտ Հորնեթս» հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 116:115 հաշվով։
«Ֆուտբոլի լեգենդն այստեղ է: Բարի գալուստ Ռոնալդինյո», — ասվում է «Բրուքլին Նեթսի» տարածած հաղորդագրության մեջ:
Այս հաղթանակը Նեթսի խաղացողների համար վեցերորդն էր այս մրցաշրջանում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում։ Բրուքլինը նույնպես ունի ինը պարտություն։ Թիմը Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է, փոխանցում է Armsport-ը։