Խոշոր ավտովթար՝ Կոմիտասի պողոտայում
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի, 51-ամյա Նարինե Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և 20-ամյա Էդգար Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 19-ամյա Ալեքսանդր Մ.-ի «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, որը ըստ նախնական տեղեկությունների՝ վթարային իրավիճակ է ստեղծել «Mercedes»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է: