Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) հայց է ներկայացրել «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես կոչված, «օկուպացիայի ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների համար»:
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։