Մեսսիի ռեկորդային գոլային փոխանցումն օգնեց Արգենտինային հաղթել Պերուին՝ ԱԱ 2026 թ. ընտրական խաղում
ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարում այսօր՝ նոյեմբերի 20-ին, Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է իններորդ հորիզոնականը զբաղեցնող Պերուի հավաքականին:
Թիմերը խաղացել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Estadio Alberto Jaquinto Armando» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այս հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:
Նշենք, որ այս գոլային փոխանցումը Մեսսիի համար 58-րդն էր ազգային հավաքականում, ինչը ռեկորդի կրկնություն է ազգային հավաքականների բոլոր խաղացողների շրջանում: Լենդոն Դոնովանը, որը նախկինում հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում, նույնպես ունի 58 գոլային փոխանցում, փոխանցում է Armsport-ը։