Ռոնալդուի մեջ տեսնում էի մեծ ուժ, բայց նաև խոցելիություն՝ հոր բացակայության պատճառով․ Բուֆոն
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել թուրինյան ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես նրա մեջ մեծ ուժ և միաժամանակ նմանատիպ խոցելիություն էի տեսնում՝ կապված նրա հոր բացակայության հետ, ինչպես նաև այն ծանր ճանապարհի, որով նա ստիպված է եղել անցնել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ իտալացու խոսքն է մեջբերում AS-ը։
Ռոնալդուի հայրը մահացել է, երբ ֆուտբոլիստը 20 տարեկան էր։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահն ու Կրիշտիանու Ռոնալդուն միասին հանդես են եկել «Յուվենտուսի» կազմում 2019-ից մինչև 2021 թվականը։
Ռոնալդուն միացավ թուրինյան ակումբին 2018 թվականին և խաղաց այնտեղ մինչև 2021 թվականը։ Այդ ընթացքում նա մասնակցել է 134 խաղերի, որոնցում դարձել է 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։