Դեսպան Մկրտչյանը կարևորել է նման հանդիպումները՝ գիտա-կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում
Նոյեմբերի 19-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Խրիստինա Կուլուրիի և ուսումնական հարցերի և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնիի հետ։
Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է նման հանդիպումները գիտա-կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։
Դեսպանն ընդգծել է գիտական ոլորտի նշանակությունը երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչման գործում՝ նշելով վերջին ժամանակահատվածում դեսպանության կազմակերպած գիտական և ակադեմիական միջոցառումները:
Զուցակիցներն անդրադարձել են հայաստանյան գիտակրթական հաստատությունների հետ Պանդիոյի համալսարանի համագործակցությունն ընդլայնելու, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու ծրագրերի:
Տկն․ Կուլուրիին, իր հերթին, նշել է, որ Պանդիոյի համալսարանն ունի պայմանագրերի վրա հիմնված համագործակցության բազմամյա հարուստ փորձ և պատրաստակամ է ընդլայնել այդ համագործակցությունը։ Տկն․ Մենգ-Պապանտոնին ևս, անդրադառնալով համալսարանի միջազգային համագործակցությանն, ընդգծել է հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրությունը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին գիտական զարգացումները, կարծիքներ փոխանակել ակադեմիական զարգացումների շուրջ գործընթացների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը նվիրաբերել է հայկական մշակույթի և հայոց պատմության վերաբերյալ մի շարք գրքեր։