Մենք պատերազմող կողմ չենք․ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում նախատեսված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պատերազմող կողմ չենք, մենք պատերազմի մաս չենք, Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, ռազմի դաշտում բախում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև չի սպասվում», - ասել է Բորելը՝ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին։