Երվանդ Քոչարի թանգարանից հերքում են 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ լուրը
«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքման պահանջ է ներկայացրել՝ նշելով, որ «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն` մոտ 500,000 դոլար արժողության» լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Սույնով հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում ենք, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով, հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: