Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում
Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է:
«Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում: