Դե Խեան գրավել է թոփ ակումբների ուշադրությունը
«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան այս մրցաշրջանում իր խաղով գրավել է մի քանի թոփ ակումբների ուշադրությունը (ակումբների անունները չի նշվում), որոնք ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը իտալական ակումբի հետ։
Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Իսպանացի դարպասապահը «Ֆիորենտինային» միացել է 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Նշվում է, որ իտալական ակումբը դեմ չէ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Մինչ այս Դե Խեան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 12 տարի։