Նոր Զելանդիայի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ 8 գոլ է խփում մրցակիցների դարպասը
Նոր Զելանդիայի հավաքականը շարունակում է խոշոր հաշվով հաղթել իր բոլոր մրցակիցներին ԱԱ-2026-ի ընտրական փուլում։
Մի քանի օր առաջ թիմը հաղթեց 8-1 հաշվով հաղթեց Վանուատուին, իսկ այսօր ևս 8 գոլ խփեց Սամոայի հավաքականի դարպասը։
Թիմի կազմում հատկապես փայլում է «Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Քրիս Վուդը, ով նախորդ հանդիպմաը երկու գոլի հեղինակ է դարձել, իսկ Սամոայի հետ խաղում հեթ-տրիկ է գրանցել։
Քրիս Վուդն այս մրցաշրջանում անցկացրած 17 հանդիպումներում արդեն խփել է 15 գոլ՝ ազգային հավաքականի և ակումբի կազմում, փոխանցում է Armsport-ը։