Ռեալը կազատվի երկու խաղացողից Դեյվիսին ձեռք բերելու համար
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2025 թվականի ամռանը պլանավորում է վաճառել թիմի ձախ պաշտպաններ Ֆերլան Մենդիին և Ֆրան Գարսիային։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Նշվում է, որ Ֆրան Գարսիայի խաղամակարդակը չի գոհացնում ակումբի ղեկավարությանը, իսկ Ֆերլան Մենդին չի համապատասխանում Չաբի Ալոնսոյի ֆուտբոլին, որը ամենայն հավանականությամբ փոխարինելու է Կարլո Անչելոտիին։
Պաշտպանության ձախ եզրը փակելու համար «արքայական» ակումբը ձեռք կբերի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին, որը երկար ժամանակ հանդիսանում է ակումբի տրանսֆերային նպատակը, ինչպես նաև հետ կբերի ակումբի սան Միգել Գուտիերեսին «Ժիրոնայից»:
Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիսը գերմանական գրանդի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։