Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին 80-ից ավելի երկիր է միացել
Ավելի քան 80 երկիր է միացել սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի բացմանը։
«Արդեն միացել են 81 երկիր, 26 միջազգային կազմակերպություն, 9 ֆինանսական կազմակերպություն և 31 հասարակական և բարեգործական կազմակերպություն»,- մանրամասնել է նա։
Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքը Բրազիլիայի առաջատար նախաձեռնությունն է, որն այս տարի նախագահում էր G20-ը: Դրա նպատակն է համախմբել հանրային քաղաքականության և տեխնոլոգիաների գործիքներն ու առաջարկները, որոնք արդյունավետություն են ցուցաբերել աշխարհում աղքատության և սովի նվազեցման գործում: