21-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Արթուր Կատվալյանը իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Սվետլանա Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։