28․5 տոննա պանելային արևային համակարգով բարձված իրանական «Scania» կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Ալի Աքբար Ազիզը իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 28․5 տոննա պանելային արևային համակարգով։