Հանրային սննդի կետն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը:
Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝
խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն
եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: