Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքից:
«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի իրավունքի, ո՛չ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է դեսպանը և կից լուսանկար հրապարակել: