Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելուն, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բարձրացմանը և վտանգավոր հիվանդությունների կանխարգելմանը:
Ներկաները հանդես են եկել կազմակերպության գործառույթներում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք առաջիկայում կքննարկվեն:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպել այց «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կենդանասերները հնարավորություն կունենան խնամել կենդանիներին և մասնակցել ձմռանը նախապաստրաստվելու միջոցառումներին: