Ծառատունկ՝ Կամավորության միջազգային օրվան ընդառաջ
Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում:
Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:
Աշնանային ծառատունկի և դրան ուղեկցող կամավորական աշխատանքների արդյունքում կանաչապատ տարածքի նշված հատվածը հարստացել է նոր ծառատեսակներով: