Չանչով քաշել է․ Օրգովում արջը մեղվի փեթակները շուռ է տվել և մեղրը կերել
Արագածոտնի մարզի Օրգով գյուղում արջերը շարունակում են ուշ ժամերին շրջել բնակիչների բակերով և վնասներ պատճառել, հայտնում է Oragir.news-ը։
Այս գիշեր էլ Օրգովի բնակիչներից մեկի մեղվի փեակներն է շրջել և մեղրը կերել․
«Ու ժամի մտել է բակ, փեթակները շուռ տվել ու կերել։ Չանչերի տեղը փեթակների վրա մնացել է»,- ասաց Օրգովի բնակիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արջերը մտել են Օրգով գյուղ, 2 ոչխար կերել, խնձորի արկղեր շուռ տվել։