Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել. լուրը Tert.am-ին հաստատեց Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:
Պաշտոնապես արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր մամուլում շրջանառվող պաշտոնանկության լուրերին՝ նշելով. «Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»: