Քյարամյանն ազատման դիմում գրե՞լ է, թե՞ ոչ
Tert.am-ի հարցին Արգիշտի Քյարամյանն ազատման դիմում գրել է, թե՝ ոչ, ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանել է, որ օրվա ընթացքում կհրապարակվի համապատասխան տեղեկատվությունը:
«Օրվա ընթացքում համապատասխան տեղեկավություն կտարածվի»,- հայտնել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից ԶԼՄ-ներով տարածվում է , որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ազատման դիմում է գրել: