Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Նոյեմբերի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 2002 թ․) և «Wuling» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Porsche» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1986 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաներին։
«Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: