Նոր տեղեկություններ են հայտնի դարձել Յամալի և Լևանդովսկու վնասվածքների վերաբերյալ
«Բարսելոնային» հարձակվողներ Լամին Յամալի և Ռոբերտ Լևանդովսկու առողջական վիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Յամալի կոճը չի ցավում, երբ նա պաշտպանիչ վիրակապ է կրում։ Բայց առանց վիրակապի երիտասարդ իսպանացին անհարմարություն է զգում։ Նշվում է, որ կատալոնական ակումբի առաջիկա խաղին Յամալը կրկին կմնա պահեստայինների նստարանին, բայց կկարողանա խաղալ 20-25 րոպե։
Ռոբերտ Լևանդովսկին, Էրիկ Գարսիան և Էկտոր Ֆորտը 100 տոկոսով պատրաստ կլինեն Վիգոյում կայանալիք Լա լիգայի 14-րդ տուրի «Սելտայի» դեմ հանդիպմանը։
Նշենք, որ «Սելտա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայնանա նոյեմբերի 23-ին, ժամը 00։00-ին, փոխանցում է Armsport-ը։