Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Վատիկան։ Նոյեմբերի 18-ին նախատեսվում է Փաշինյանի և Հռոմի Պապի հանդիպումը։
Տեղեկությունը Factor.am-ին հայտնել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Թե ինչ օրակարգով է վարչապետը մեկնում Վատիկան և հանդիպելու Հռոմի Պապին՝ անհայտ է։
Factor.am-ը փորձեց այցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։