Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինային Ռուսաստանին հարվածել ATACMS հրթիռներով. NYT
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ չեղարկել է Ուկրաինայի կողմից ATACMS հեռահար հրթիռների կիրառությունը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, հայտնում է 1lurer-ը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ որոշումը զգալի փոփոխություն է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ:
Սպիտակ տան ղեկավարը դա կայացրել է ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց երկու ամիս առաջ, որը հայտարարել էր Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու մտադրության մասին:
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Բայդենը նման քայլի է դիմել այն տեղեկությունների ֆոնին, որ Կուրսկի մարզ են ժամանել Հյուսիսային Կորեայից զինվորականներ:
Ֆրանսիական Le Figaro պարբերականն էլ հայտնում է, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան թույլատրել են Ուկրաինային իրենց SCALP/Storm Shadow հրթիռները օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու նպատակով: