Երևանում բախվել են Opel-ն ու Wuling-ը, վերջինն էլ բախվել է կայանված Porsche-ին և Hyundai-ին. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի վարած «Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։