ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ
Եվրոպական ներդրումային բանկը համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար։
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
• Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
• Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:
Մանրամասներն՝ այստեղ։