Ամենաբարձր աշխատավարձն ԱՊԼ-ում․ հայտնի է Հոլանդին առաջարկվող պայմանագրի որոշ մանրամասներ
«Մանչեսթեր Սիթին» աշխատում է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը երկարաձգելու վրա:
Ինչպես հայտնի է դարձել Mirror-ին, Անգլիայի չեմպիոնները պատրաստ են Հոլանդին դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Հոլանդին կառաջարկեն շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Այժմ անգլիական ակումբներում ամենաբարձր աշխատավարձն ունի Կևին դե Բրույնեն՝ շաբաթական 400 հազար ֆունտ։
Հոլանդի հետ բանակցություններում խնդիրը հանգում է կլաուսուլայի (տրանսֆերի փոխհատուցման գումար) կետին: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները ցանկանում են պահպանել այս կետում նշված 150 միլիոն ֆունտ ստերլինգը։ «Մանչեսթեր Սիթին» կնախընտրեր հանել այդ կետը. հնարավոր լուծում կարող է լինել այն հասցնել 200 միլիոնի, փոխանցում է Armsport-ը։