Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։