Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին
Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը:
Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով նախազգուշական գրոհ է իրականացրել Բեյրութի հարավային արվարձաններում։
Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը: