«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի»․ փորձարկվել է հեռահար հիպերձայնային հրթիռ
Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ:
Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը «Ֆեյսբուք»-ի իր էջում, արձակումը հաջողությամբ իրականացվել է Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից։
«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- գրել է նախարարը՝ պատմական պահ համարելով հիպերձայնային հրթիռի փորձարկումը, քանի որ, ըստ նրա, այդ նշանակալի ձեռքբերումը Հնդկաստանին դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ:
Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։