Ավելի քան 100 զանգ. ինչ է տեղի ունեցել Ռեալում Միլիատոյի վնասվածքից հետո
Մադրիդի «Ռեալը» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքից հետո ավելի քան 100 հեռախոսազանգ է ստացել ֆուտբոլային գործակալներից, ընդ որում դրանք մինչ օրս էլ ստացվում են ակումբի գրասենյակում։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Marca հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ գործակալները մադրիդյան թիմին են առաջարկել իրենց հաճախորդներին, որոնք, նրանց կարծիքով, կարող են օգնել թիմին պաշտպանությունում կադրային դժվարությունների ֆոնին։ Սակայն, ինչպես նշվում է, ակումբն ունի այս խնդրի իր լուծումը։
Այս պահին ԶԼՄ-ների տեղեկություններով Միլիտաոյին փոխարինելու ֆավորիտը Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Էմերիկ Լապորտն է «Ալ-Նասրից»։
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 9-ին «Օսասունայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0): Ֆուտբոլիստը երկրորդ անգամ նման վնասվածք ստացավ իր կարիերայում. 2023 թվականի օգոստոսին նա ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շուրջ 7 ամիս էր բաց թողել: