Subaru աստղադիտակը ֆիքսել է անսովոր գալակտիկա
Ճապոնական Subaru օպտիկական աստղադիտակի հետ աշխատող աստղագետները հրապարակել են հազվագյուտ օղակաձև գալակտիկայի նոր պատկեր, որը գտնվում է Երկրից 800 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Օղակաձեւ գալակտիկաները սովորաբար ունենում են մեկ կամ երկու օղակ, բայց այս դեպքում դրանք երեքն են։
Օղակաձեւ գալակտիկաներն ունեն խիտ միջուկ, որը շրջապատված է պայծառ երիտասարդ աստղերի երկարացված օղակով, որը կենտրոնից առանձնացված է որոշակի հեռավորությամբ: Տեսողականորեն նման գալակտիկաները նման են մոլորակային միգամածություններին։
Shantnews-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե ինչպես են հայտնվում օղակաձև գալակտիկաները՝ ըստ ամենատարածված վարկածի, դրանք առաջանում են հարևան գալակտիկաների հետ փոխազդեցության և միաձուլման արդյունքում։