Եթե անհրաժեշտ լինի, ես դեմ կգնամ բոլորին՝ պաշտպանելու իմ ֆուտբոլիստներին․ Ամորիմ
Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, ով վերջերս գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը», մտադիր է իր ֆուտբոլիստներին պաշտպանել քննադատություններից։
«Ամեն ինչ կանեմ իմ թիմի համար։ Եթե անհրաժեշտ լինի, ես դեմ կգնամ բոլորին՝ պաշտպանելու իմ ֆուտբոլիստներին։
Սա իմ աշխատանքի հիմնական կողմերից մեկն է։ Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնի իր արժանի տեղը։
Ամեն ինչ կանեմ հաղթելու համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։