Ամորիմն անցել է գործին․ մարզիչը որոշել է՝ ով կլինի ՄՅՈՒ-ի առաջին տրանսֆերային նպատակը
Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոն կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։
Այս մասին տեղեկացել է Todofichajes-ը։ Ըստ աղբյուրի՝ 23-ամյա պորտուգալացու աշխատանքի նոր վայրը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հաջորդ տարվա համար առաջնահերթ տրանսֆերային նպատակ է նշել իր հայրենակցին։
Ինասիոյի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո, փոխանցում է Armsport-ը։