Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է՝ որ Բարսայի փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել
Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ կարող էր հանդես գալ «Յուվենտուսում»։
«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իմ վերջին տարում, մինչև «Բարսելոնա» վերադառնալը, ես կարող էի հայտնվել «Յուվենտուսում»։
Բայց երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի: Ես երեք տարի անցկացրեցի «Մանչեսթեր Յունայթեդում», տասնյոթ տարեկանում ժամանեցի ակումբ, այդ ժամանակ թիմն ուներ առաջնության մի քանի լավագույն կենտրոնական պաշտպանները՝ Վիդիչն ու Ֆերդինանդը:
Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգան, բայց ես շատ խաղաժամանակ չէի ստանում այդ ընթացքում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Պիկեին Corriere dello Sport-ը։