Ինտերը երկարաձգել է պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ
«Ինտերում» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Յան-Աուրել Բիսեկը ստորագրել է նոր աշխատանքային պայմանագիր, որը գործում է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Բիսեկը «Ինտերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։
Այդ ժամանակվանից պաշտպանը 32 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, փոխանցում է Armsport-ը։