Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել Թայսոնին
Հոլիվուդի լեգենդար դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին:
Հանրահայտ «Ռոկի» ֆիլմի հեղինակը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիլմի հերոսը մենամարտում է Թայսոնի հետ:
«Սա ընդամենը ֆոտոկոլաժ է, բայց այն դուր է գալիս ինձ: Մայքին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ չեմպիոն դարձավ: Նա գերմարդ է, որը պատմության մեջ բոլորից ուժեղ է հարվածում: Երբեք նման մարտիկ չեմ տեսել: Վայելեք պահը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ գրել է 78-ամյա օսկարակիր Սիլվեսթեր Ստալոնեն:
Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի միջև մենամարտը կայանալու է նոյեմբերի 16-ին:
Посмотреть эту публикацию в Instagram