Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել
«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը անսովոր նվեր է մատուցել կնոջը:
Ըստ Bunte-ի՝ գերմանացի հարձակվողն իր կնոջն անձնական ինքնաթիռ է գնել 2,4 միլիոն եվրոյով:
Pilatus PC-12/45 մոդելի ինքնաթիռն արտադրվել է 2004 թվականին և նախատեսված է 8 ուղևորի համար։ Լիզա Մյուլլերը ներկայում օդաչուի վկայական է ստանում։
Մյուլլերն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։