Երևան, 15.Նոյեմբեր.2024, 00:00 |
Գեղարքունիքում բախվել են «Samand»-ը, «Вольга»... Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգո... Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սպենդիարյանի տ... Ստեփանյան փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվե... Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման ... Թումանյան – Մաշտոցի պողոտա խաչմերուկի, Թուման... Շրի Լանկայի նախագահի կոալիցիան նոր խորհրդարան... Արհեստական բանականության նոր գործիքակազմին պե... Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվա... Հրդեհ՝ Արարատում․ այրվել է 10 հա խոտածածկույթ... Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժա... Արագածոտնի մարզում հրդեհվել են հատուկ պահպանվ... Եվրամիությունը պետք է վերանայի ՌԴ-ի դեմ պատժա... Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն... ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առև... Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի... Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարան... Հայկ Մարությանը հաջորդ շաբաթ ասուլիս կտա Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակե... Գերմանիայի Կառավարությունը կարևորում է ՀՀ-ի հ... Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվ... Հայաստանը փոխադարձության սկզբունքով ճանապարհա... Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյ... Արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օ... Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտ... Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառ... Մեսրոպ Մեսրոպյանը ընտրվեց ՀԾԿՀ նախագահ Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի ... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Բաքվում անցկացվող COP29-ի ժամանակ ներկայացվել... ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պատասխանել... Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել... Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչ... Պարո՛ն Մեսրոպյան, եկել եք մեր քվեն եք ակնկալո... Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ո... Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյա... «Ո՞վ էր ուզում սպանել ձեզ», «Դե ասե’ք, Արարատ... Մեսսիի կինը դարձել է հանրահայտ բրենդի դեսպան Անցած մեկ օրում արձանագրվել է 18 ավտովթար. 1 ... Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական ք... «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կ... Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժա... Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաս... Հոկտեմբերին արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանո... Սի Ծինփինը լատինամերիկյան իր շրջագայությունը ... Պուտինն ու Ալիևը հաստատել են փոխադարձ հետաքրք... Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնութ... Բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-... Սպասվում է անձրև «Մեր էրեխեքից գողացված փողը պետք է վերադարձվի... Դուք էդ ինչ եք ասում, որ մի հատ էլ ձեր միկրոֆ... Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զ... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ... Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մա... Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտո... ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ ... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մենք մեր ձեռով մեր պետությունը քան-դում-ենք, ... Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությա... Փաշինյանը ջղայնացել է. «Ո՞վ կարա պետության մե... Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռ... Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծա... Մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն... Վրաստանի վարչապետը վերահաստատել է՝ Թբիլիսին պ... Ճակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն... Կվարացխելիան Բարսելոնայո՞ւմ. վրացի ֆուտբոլիստ... Սիրիան դատապարտել է Իսրայելի հարձակումները, ո... Կադրեր՝ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում... Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի մ... Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի ... Միլեյը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ո... Ամրապնդվում է համագործակցությունը Միգրացիոն ք... Կառավարության նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ․... Պահանջում ենք նախկին տնօրենին․ դասադուլ և գոր... ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռ... ԱԺ-ն շարունակում է աշխատանքները․ Ուղիղ Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 15-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզու... Ջուր չի լինելու․ հասցեներ Քրեական ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» ... Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղի... 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար... Վտանգավոր իրավիճակ. «Հրապարակ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում. ... Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն.... Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնա... «Պաշտպանված սրտի քաղաք». Երևանի մի շարք հանրա... Աննա Հակոբյանն անդրադարձել է Նազենի Հովհաննիս... Տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին ...

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:

Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից։

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ, Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության օրենսդրական բաժնի պետ, վարչության փոխտնօրեն Յանա Զեզուլովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Եղիազար Ավագյանը, Արթուր Պողոսյանը, Լիլիթ Գրիգորյանն ու Գրիգոր Էլիզբարյանը, ինչպես նաև Դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի աշխատանքը, որը ներառում է նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ կարծիքների մշակումն ու ընդունումը: Աննա Վարդապետյանի խոսքով՝ դատախազների համար Կարծիքների հասանելիությունը հնարավորություն է տալիս նրանց ներպետական իրավական համակարգերում աշխատել ԵԽ չափորոշիչներին համապատասխան:

«ՀՀ դատախազության առաջնահերթություններից է ապահովել առավել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ և ավելի մոտեցնել դատախազի մասնագիտական հմտություններն ու կերպարը միջազգային և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Դրան հասնելու համար նվազագույն պահանջը տեղեկատվության հասանելիությունն է, դրա անմիջական և ակտիվ կիրառությունը: Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս ուղղությամբ իրականցվող առաջին քայլերից են: Ես լիահույս եմ, որ այս ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների սեղանի գիրքը»,- նշել է Աննա Վարդապետյանն ու երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց արդյունավետ համագործակցության համար:

Հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:

«Դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է միջոցառման մասնակիցներին, հաստատել է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և նշել․

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում: Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսն ընդգծել է Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու Հայաստանին՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։

«Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշել է Ֆրանկ Հեսսը:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր ելույթում նշել է, որ ուրախությամբ են արձագանքել ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությանը՝ Կարծիքների հայերեն թարգմանությունն ապահովելու վերաբերյալ, որոնք հասանելի կլինեն ՀՀ-ում գործող դատախազներին և ապագա իրավաբաններին:

Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին և այլն:

Այս թեմայով

Գեղարքունիքում բախվել են «Samand»-ը, «Вольга»... Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգո... Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սպենդիարյանի տ... Ստեփանյան փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվե... Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման ... Թումանյան – Մաշտոցի պողոտա խաչմերուկի, Թուման... Շրի Լանկայի նախագահի կոալիցիան նոր խորհրդարան... Արհեստական բանականության նոր գործիքակազմին պե... Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվա... Հրդեհ՝ Արարատում․ այրվել է 10 հա խոտածածկույթ... Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժա... Արագածոտնի մարզում հրդեհվել են հատուկ պահպանվ... Եվրամիությունը պետք է վերանայի ՌԴ-ի դեմ պատժա... Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն... ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առև... Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի... Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարան... Հայկ Մարությանը հաջորդ շաբաթ ասուլիս կտա Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակե... Գերմանիայի Կառավարությունը կարևորում է ՀՀ-ի հ... Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվ... Հայաստանը փոխադարձության սկզբունքով ճանապարհա... Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյ... Արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օ... Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտ... Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառ... Մեսրոպ Մեսրոպյանը ընտրվեց ՀԾԿՀ նախագահ Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի ... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Բաքվում անցկացվող COP29-ի ժամանակ ներկայացվել... ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հ... Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պատասխանել... Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել... Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչ... Պարո՛ն Մեսրոպյան, եկել եք մեր քվեն եք ակնկալո... Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ո... Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյա... «Ո՞վ էր ուզում սպանել ձեզ», «Դե ասե’ք, Արարատ... Մեսսիի կինը դարձել է հանրահայտ բրենդի դեսպան Անցած մեկ օրում արձանագրվել է 18 ավտովթար. 1 ... Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական ք... «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կ... Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժա... Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաս... Հոկտեմբերին արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանո... Սի Ծինփինը լատինամերիկյան իր շրջագայությունը ... Պուտինն ու Ալիևը հաստատել են փոխադարձ հետաքրք... Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնութ... Բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-... Սպասվում է անձրև «Մեր էրեխեքից գողացված փողը պետք է վերադարձվի... Դուք էդ ինչ եք ասում, որ մի հատ էլ ձեր միկրոֆ... Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զ... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ... Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մա... Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտո... ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ ... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մենք մեր ձեռով մեր պետությունը քան-դում-ենք, ... Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությա... Փաշինյանը ջղայնացել է. «Ո՞վ կարա պետության մե... Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռ... Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծա... Մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն... Վրաստանի վարչապետը վերահաստատել է՝ Թբիլիսին պ... Ճակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն... Կվարացխելիան Բարսելոնայո՞ւմ. վրացի ֆուտբոլիստ... Սիրիան դատապարտել է Իսրայելի հարձակումները, ո... Կադրեր՝ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում... Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի մ... Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի ... Միլեյը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ո... Ամրապնդվում է համագործակցությունը Միգրացիոն ք... Կառավարության նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ․... Պահանջում ենք նախկին տնօրենին․ դասադուլ և գոր... ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռ... ԱԺ-ն շարունակում է աշխատանքները․ Ուղիղ Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 15-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզու... Ջուր չի լինելու․ հասցեներ Քրեական ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» ... Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղի... 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար... Վտանգավոր իրավիճակ. «Հրապարակ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում. ... Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն.... Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնա... «Պաշտպանված սրտի քաղաք». Երևանի մի շարք հանրա... Աննա Հակոբյանն անդրադարձել է Նազենի Հովհաննիս... Տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan